Կառավարությունը հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիային

28-12-2017 12:19

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային: ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականից և բացի ԵԽ երկու անդամներից՝ բոլոր երկրները ստորագրել են այն: «Մանրամասն չեմ ուզում խոսել, որովհետև որոշ ժամանակ առաջ մենք խոսում էինք ընտանեկան բռնության կանխարգելման ու զոհերի պաշտպանության մասին օրենքի նախագծի շուրջ: Սկզբունքորեն բուն դրույթներն այդ օրենքի վերցված են այս կոնվենցիայից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ կոնվենցիոն որոշակի դրույթների հետ կապված Հայաստանն առաջարկում է վերապահում կատարել, ու մի շարք դրույթներ ՀՀ-ում չեն տարածվելու: Ըստ Հարությունյանի՝ դա պայմանավորված է մեր երկրի իրավական համակարգի առանձնահատկություններով:

Lragir.am
28-12-2017 12:19