«Փոխանցիր մայրիկին, որ ես սիրում էի նրան». հայ մորաքույրը վերջին անգամ խոսել է Կեմերովոյում զոհված զարմուհու հետ

27-03-2018 14:39

ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով գրանցված 64 զոհերի 41-ը երեխաներ են: Նրանց բարեկամները մինչև հիմա չեն կարողանում ուշքի գալ կատարված ողբերգությունից: Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա Պրավդա»-ն, հրդեհի հետևանքով զոհված երեխաներից մեկի՝ Վիկա Պոչանկինայի մորաքույրը՝ Եվգենյա Հովհաննիսյանը, պատմել է զարմուհու հետ վերջին խոսակցության մասին: Նա հայտնել է, որ կրակների մեջ հայտնված կինոթատրոնից երեխան զանգահարել է իրեն և հրաժեշտ տվել: «Փոխանցիր մայրիկին, որ ես սիրում էի նրան»,- ասել է Վիկա Պոչանկինան: «Ինչի՞ համար էին այս տանջանքներ, մեր հրեշտակ, չէ՞ որ դու արժանի էիր լուսավոր ու երջանիկ կյանքի… Սակայն այս սարսափը դեմ գնաց ճակատագրին»,- նշել է Եվգենյա Հովհաննիսյանը:

1in.am
27-03-2018 14:39