related topics
Այսօր հայտնի է դարձել, որ կրիպտոարժույթի «Board of Arbitrade» բորսան բիթքոիններով ձեռք է բերում Նելսոն Մանդելայի ոսկյա ձեռքերը: Այս ոսկու արժեքը բիթքոինով 10 միլիոն ԱՄՆ դոլար է կազմում: Ոսկյա իրերը իրենց մեջ ներառում են Մանդելայի ձեռքերի եռյակը՝ ձեռքի իրական մեծության երկու ափերը և բռունցքը: Ոսկու ընդհանուր քաշը 20 ֆունտ է կազմում: Մանդելայի ոսկե ձեռքերը վաճառում է կանադացի ձեռնարկատեր Մալքոլմ Դունկանը, ով անձամբ է ծանոթ եղել Մանդելայի հետ և այս իրերը ձեռք է բերել դեռևս 2002 թվականին՝ 3,5 միլիոն հարավաֆրիկյան ռանդով: Ոսկյա ձեռքերի գնումը դեռևս ամբողջովին վճարված չէ, գնորդն ու վաճառողը հաստատել են գրաֆիկը, ըստ որի բորսան սեփականատիրոջը եռամսյակը մեկ 2 միլիոն դոլար է վճարելու: