Թուրքիայի վարչապետը խոստացել է ռազմական գործողություններ չսկսել Սինջարում՝ առանց Իրաքի համաձայնության

27-03-2018 13:54

Թուրքիայի վարչապետ Բինալի Յելդիրիմը Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիի հետ հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է առանց Բաղդադի համաձայնության ռազմական գործողություններ չսկսել Իրաքում,- հաղորդվում է ալ-Աբադիի մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Ալ-Աբադին իր հերթին ընդգծել է, որ սահմանը գտնվում է իրաքյան ուժերի վերահսկողության տակ, և Բաղդադը դեմ է հանդես գալիս Իրաքի տարածքից գրոհայինների՝ սահմանի հատման ցանկացած փորձին դեպի Թուրքիա: Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան ամեն հնարավոր բան կանի, եթե Իրաքը չկարողանա ինքնուրույն մաքրել Սինջար քաղաքը Թուրքիայում արգելված «Քրդական բանվորական կուսակցության» ջոկատներից:

1in.am
27-03-2018 13:54