Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

27-03-2018 13:39

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով Արման Հովհաննիսյանը և Հարություն Մանուկյանը նշականակվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ: «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի մարտի 16-ի ԱԽ-6-Ե-6 և ԱԽ-6-Ե-7 եզրակացությունները` որոշում եմ՝ Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Հարություն ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր», – ասված է նախագահի հրամանագրում:

1in.am
27-03-2018 13:39