Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը

27-03-2018 13:24

Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբում, մշտական ներկայացուցիչների տեղակալների մակարդակով տեղի է ունեցել ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Վրաստանի ԱԳՆ առաջին տեղակալ Դավիդ Զալկալինանին ներկայացրել է թվով տասներորդ «Ազգային տարեկան ծրագիրը»: ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստի ժամանակ դաշնակիցները իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանի ինտեգրմանը ՆԱՏՕ-ի կազմում և դրական են գնահատել «Ազգային տարեկան ծրագրով» ներկայացված բարեփոխումների օրակարգը: Դավիդ Զալքալինանին շնորհակալություն է հայտնել դաշնակիցներին Վրաստանի եվրաատլանտյան ձգտմանը աջակցելու, երկրի պաշտպանունակության ուժեղացման մեջ ներդրման և բարեփոխումների գործընթացին աջակցելու համար:

1in.am
27-03-2018 13:24