Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքում հերթական հարձակման ժամանակ 41 քուրդ զինյալ են ոչնչացրել

27-03-2018 13:15

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հետախուզական տվյալներ է հրապարակել մարտի 22-ին Իրաքի Ղանդիլ շրջանում ավիահարվածի հետևանքով զոհված զինյալների թվի վերաբերյալ: Ավիահարվածի ժամանակ 41 զինյալ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը: Հարվածներ են հասցվել զինյալների օբյեկտներին, որոնք պատրատվել են հարձակվել Թուրքիայի ԶՈՒ դիրքերի վրա՝ Իրաքին սահմանակից թուրքական նահանգներում: Նշենք, որ Անկարայի և PKK-ի միջև զինված հարձակումները վերսկսվել են 2015-ի հուլիսից:

1in.am
27-03-2018 13:15