Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան մեծ պատասխանատվությամբ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

27-03-2018 13:08

Մարտի 21-ից Հայաստանի Կիոկուշին կարատեի Ֆեդերացիայի մեծահասակ մարզիկներն իրենց ուսումնամարզական հավաքն են անցկացնում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում: Մարզումներն իրականացնում է Ֆեդերացիայի փոխնախագահ սենսեյ Արմեն Գրիգորյանը: «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն»-ի բժիշկների անմիջական վերահսկողության ներքո՝ մարզիկները պատրաստվում են ապրիլի 7-8-ը Երևանում կայանալիք Եվրոպայի առջնությանը:

1in.am
27-03-2018 13:08