Սանտա Քրուզում նախկին նուդիստական լողափը վաճառվում է 35 մլն դոլարով

27-03-2018 13:06

Սանտա Քրուզը փոքրիկ քաղաք է Սան Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) մերձակայքում: Այստեղ հողը թանկ է վաճառվում՝ անկախ նրանից, թե ինչպիսի անցյալ է ունեցել: Օրինակ՝ նախկին նուդիստական լողափը, որը երկու կողմերից շրջապատված է ժայռերով, այժմ վաճառվում է 35 մլն դոլարով: Երկրի այս գողտրիկ անկյունը Խաղաղ օվկիանոսի ափին է և 70․82 հեկտար է զբաղեցնում: Red White & Blue Beach անունով հայտնի նուդիստական լողափն այստեղ գործել է մինչև 2000-ականների վերջը: Իսկ այժմ տարածքը գնորդ է փնտրում:

1in.am
27-03-2018 13:06