iPhone Xs-ը կարող է ավելի քան 899 դոլար արժենալ

27-03-2018 13:02

Անցյալ շաբաթ լուրեր էին պտտվում, որ Apple-ը կրճատում է ծախսերը, որոնք անհրաժեշտ են iPhone X-ի արտադրության համար: IGI Securities-ում նշում են, որ սեպտեմբերին կներկայացվի iPhone-ի երեք նոր մոդել, հաղորդում է ITbukva.com-ը: Apple iPhone Xs-ը կդառնա տասներորդ տարելիցի մոդելի շարւոնակությունը և կունենա 5,8 դյում AMOLED դիսփլեյ: Apple iPhone Xs Plus-ի համար հսկայական 6,5 դյույմ AMOLED էկրան է նախատեսվում, իսկ 6․1 դյույմ էկրանը կզարդարի Apple iPhone 9-ը: Չնայած երեք սմարթֆոններն էլ ծայրից ծայր էկրան, TrueDepth Camera և Face ID կունենան, iPhone 9-ը մեկ տեսախցիկ կունենա: RBC Capital-ի վերլուծաբան Ամիթ Դարյանինիի կարծիքով՝ iPhone 9-ը կարժենա 700 դոլարից ավելի: IPhone Xs-ի արժեքը կարող է սկսվել 899 դոլարից: iPhone Xs Plus-ը կարող է արժենալ 999 ԱՄՆ դոլար:

1in.am
27-03-2018 13:02