related topics
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը կարծում է, որ կգա այն օրը, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում կգտնվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Նա այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: «Ուզում եմ ավելացնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Լյուքսեմբուրգը և ողջ Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնություններին»,-ասաց Ժան Ասելբոռնը: