Երևանում մեկ շաբաթում ծնվել է 386 երեխա

27-03-2018 00:57

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 16-22-ը մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 386 երեխա՝ 186 տղա, 200 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 42804 քաղաքացի:

1in.am
27-03-2018 00:57