Ուկրաինացի մարզիկը հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից ստանալով ռուսական անձնագիր

27-03-2018 00:55

Ուկրաինացի մարմնամարզիկ Օլեգ Ստեպկոն, որը ելույթ էր ունենում Ադրբեջանի դրոշի ներքո, պաշտոնական մրցումներում այսուհետև կներկայացնի Ռուսաստանը: Ստեպկոն հրաժարվել է Ադրբեջանի քաղաքացիությունից ստանալով ռուսական անձնագիր: Այս մարմնամարզիկը երկու անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի: 2015 թվականին նա Ադրբեջանի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:

1in.am
27-03-2018 00:55