Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

27-03-2018 00:31

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնի գլխավորած պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ, ինչից հետո հիշատակի ծառուղում տնկեց անվանական եղևնի: Ժան Ասելբոռնի աչքից չվրիպեց Արարատ լեռան գեղեցիկ համայնապատկերը. նա լեռան ֆոնին լուսանկարվելու ցանկություն հայտնեց: Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանը 2015թ. մայիսի 6-ին ընդունած բանաձևով ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

1in.am
27-03-2018 00:31