Gucci-ն 260 դոլար արժողությամբ գուլպաների կախակապեր է ներկայացրել

27-03-2018 00:14

Իտալական Gucci նորաձևության տունը հասարակությանը կրկին զարմացրել է: Այսպես, նորաձևության հայտնի տունը ներկայացրել է գուլպաների կախակապեր՝ 260 դոլար արժողությամբ: Չնայած որ դա զգեստապահարանում ամենաանհրաժեշտ իրը չէ՝ բոլոր օրինակները վաճառվել են: Աքսեսուարը պատրաստված է սև կաշվից և զարդարված է Gucci-ի ոսկեգույն պատկերանշանով: Ապրանքանիշը դրանք ներակայցրել է գարուն-ամառ 2018 հավաքածուի ցուցադրության ժամանակ: Ընկերության ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն առաջարկում է դրանք կրել ծնկից մի փոքր ներքև:

1in.am
27-03-2018 00:14