Հայաստանցի 4 շախամտիստներ հավակնում են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին

27-03-2018 00:13

Բաթումիում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը: 9-րդ տուրում միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը, Արտաշես Մինասյանը: Հաղթանակներ տոնեցին Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսեսյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը: Այս տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանն ունեն 6-ական միավոր և առաջատարից հետ են մեկ միավորով: Մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր:

1in.am
27-03-2018 00:13