related topics
Մարտի 26-ին՝ ընտրությունների նախօրեին, Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը խորհրդարանին է ներկայացրել «կեղծ լուրերի մասին» օրինագիծը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում ոչ արժանահավատ լուրեր հրապարակելու համար, գրում է Reuters-ը: Կեղծ լուրեր հրապարակելու համար օրինագիծը մինչ մալայզիական 500 հազար ռինգիթ (128․140 դոլար) տուգանք, մինչև 10 տարվա կալանք է նախատեսում կամ երկուսը միասին: Օրենքը տարածվում է օտարերկրյա լրատվամիջոցների վրա, որոնց հրապարակած լուրերից Մալայզիայի քաղաքացիներ են տուժում: «Օրենքի նպատակը հասարակությանը եկղծ լուրերից պաշտպանելն է, իսկ խոսքի և արտահայտման ազատության իրավունքին հետևում ենք դաշնային սահմանադրության համաձայն»,-հայտարարել են կառավարությունում: