Իլոն Մասքին իոնոլորտում հսկայական անցքի ձևավորման մեջ են մեղադրել

27-03-2018 11:50

Space X Falcon 9 հրթիռի արձակումը իոնոլորտում հանգեցրել է 900 կիլոմետրանոց անցքի ձևավորմանը: Այս մասին ասվում է Թայվանի ազգային համալսարանի գիտնականների հետազոտությունում, գրում է Tech Times-ը: Աշխատանքում նշվում է, որ բեռի հարաբերականորեն ոչ ծանր քաշը թույլ է տվել հրթիռն արձակել գրեթե ուղղահայց հետագծով: Արդյունքում ձևավորվել է ոչ թե V-աձև, այլ կլոր հարվածային ալիք, որը շարժիչից արտանետված գազերի հետ միասին հանգեցրել է իոնոլորտի թաղանթում անցքի ձևավորմանը: Նշվում է, որ այն պահպանվել է մի քանի ժամ շարունակ: Գիտնականները նշում են, իոնոլորտում նման անցքերը կարող են GPS համակարգերի խափանման պատճառ դառնալ:

1in.am
27-03-2018 11:50