Մելանյա Թրամփը հերքում է իր և ԱՄՆ նախագահի ամուսնալուծության մասին լուրերը

27-03-2018 11:32

Մելանյա Թրամփը հերքել է Դոնալդ Թրամփից ամուսնալուծության մասին լուրերը: Այս մասին ԱՄՆ առաջին տիկինը հայտնել է իր բլոգում: Ամուսնալուծության մասին արևմտյան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի կապակցությամբ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Մելանյան հետևել է ամուսնու օրինակին՝ նշելով, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ լավ է: Նա ամուսնու հետ լուսանկար է հրապարակել: ԱՄՆ նախագահի համար Մելանիայի հետ ամուսնությունը թվով երրորդն է: Մելանյա Թրամփի հետ ԱՄՆ նախագահն ամուսնացել է 2004-ին:

1in.am
27-03-2018 11:32