related topics
Սաուդյան Արաբիայի գլխավորած ռազմական կոալիցիան Իրանին սպառնում է վրեժ լուծել: Պատճառն այն է, որ Եմենից հութի ապստամբները գնդակոծել են Սաուդյան Արաբիայի տարածքը: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը: Սաուդյան Արաբիայում հայտարարել են, որ հարձակման հետևում կանգնած է տարածաշրջանում իրենց գլխավոր հակառակորդը՝ Իրանը: Դա է ապացուցում բալիստիկ հրթիռների բեկորների փորձաքննությունը: Կոալիցիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրանք Իրանից են Եմեն տարվել: Սաուդյան զորքը հայտնել է, որ կիրակի իրենք 7 հրթիռ են որսացել, այդ թվում՝ մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ: «Մենք մեզ իրավունք ենք վերապահում անհրաժեշտ ժամանակ և անհրաժեշտ տեղում արձագանքել Իրանի գործողություններին»,-ասվում է հայտարարությունում: