Բրեդ Փիթին և Ջենիֆեր Էնիսթոնին Ջորջ Քլունին է օգնել հաշտվել

27-03-2018 11:10

Մինչ Անջելինա Ջոլին պատրաստվում է իր չորրորդ ամուսնությանը, Բրեդ Փիթը նախընտրեց նախկին կնոջ մոտ վերադառնալ, գրում է New Idea-ն: Պարբերականի աղբյուրի խոսքով՝ Ջորջ Քլունին առաջինն էր, ով զանգահարել է Բրեդ Փիթին, երբ Ջոլիի հետ նրա ամուսնությունն կործանվում էր: «Երբ Ջենը և Ջասթին Թերուն հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, Քլունին Բրեդ Փիթին համոզեց Ջենի հետ կապի դուրս գալ և իրենց հարաբերություններին ևս մեկ հնարավորություն տալ»,-ասել է աղբյուրը: Նշվում է, որ երկար ժամանակ անց Բրեդը և Էնջին առաջին անգամ հանդիպել են Բևերլի Հիլսում, երեկույթներից մեկի ընթացքում: «Ծրագրվում էր հետո Ջենի տուն գնալ, խմել: Ջորջն ուղղակի Բրեդին այնտեղ տարավ: Երեկոն, որը նրանք միասին անցկացրեցին, լուռ էր ու հանգիստ:Նրան անցյալն են հիշել և ծիծաղել՝ ինչպես հին ու բարի ժամանակներում, բայց հիմա ավելի լավ է»,-հավելել է աղբյուրը:

1in.am
27-03-2018 11:10