Beeline-ի Գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

27-03-2018 14:50

27 մարտի 2018 թ., Երևան. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բիզնեսի կառավարման գործնական հմտությունների վերաբերյալ դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար: Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարը ծանոթացրել է լսարանին ղեկավարման հմտությունների հետ, ինչպես նաև կիսվել է անձնական ղեկավարման փորձով: «Անձնական և մասնագիտական զարգացումը Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մշտապես զբաղեցրել է կարևորագույն տեղերից մեկը: Նմանատիպ ծրագրերի օգնությամբ մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը, ծանոթացնում ենք մարդկանց մասնագիտությունների նրբությունների հետ, սովորեցնում ենք գրագետ  իրականացնել իրենց գաղափարները: Ես ուրախ եմ հանդիպել PR դպրոցի ուսանողների հետ և կիսվել իմ անձնական փորձով և բիզնեսի վարման փոքրիկ գաղտնիքներով: Վստահ եմ, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն իրենց անձնական և մասնագիտական հմտությունների զարգացման հարցում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: «PR դպրոցը մասնագետների համար հարթակ է, որտեղ գիտելիքներ, փորձառություն և հմտություններ ստանալուց բացի ձևավորվում է գրագետ հաղորդակցման և համագործակցության միջավայր: PR դպրոցում դասը վարում են ոլորտի լավագույնները», – նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ․ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-յի կողմից՝ հասարակայնության հետ կապերի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և խորացնելու նպատակով: Beeline-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն կազմակերպվել են տասնյակ վարպետության դասեր և մասնագիտական ուսուցողական դասախոսություններ դպրոցի սաների և ուսանողների համար:

1in.am
27-03-2018 14:50