Ավագանու նիստերի լուսաբանման վերաբերյալ օրինագիծը հակասահմանադրական է. Բորիս Նավասարդյան

27-03-2018 14:49

«Ավագանու նիստերը լուսաբանելու մասով օրենքի կիրառումը կամ հնարավորինս արագ պետք է կասեցվի, կամ ամբողջությամբ փոփոխվի: Առաջնահերթ պետք է փորձել այդ օրենքը Սահմանադրական դատարանում բողոքարկելու ճանապարհով համարել Սահմանադրությանը հակասող»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա նաև նշեց, որ հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի հետ, քննարկում են խնդրի վերաբերյալ ընդհանուր մոտեցում: «Չի կարող միայն երկրորդ ընթերցում անցած օրինագիծը համապատասխանել ՀՀ Սահմանադրությանը»,-նկատեց Նավասարդյանը: Հաջորդ քայլը, ըստ Նավասարդյանը, այն է, որ կարող են դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի նա չստորագրի օրենքը: Առավել մանրամասն՝ տեսանյութում

1in.am
27-03-2018 14:49