ԱՄՆ-ը գերբարձր հաճախության զենք Է փորձարկել

27-03-2018 15:00

Միացյալ Նահանգների Raytheon զենք արտադրող ընկերությունն Օկլահոմայի զինափորձարանում փորձարկել Է միկրոալիքային HPM (High powered microwave) եւ լազերային HEL (High-energy laser) թնդանոթները: Ընկերությունը ցուցադրել Է այն համակարգերի գործողությունը, որոնք հեռավորության վրա, ընդհանուր առմամբ, վնասազերծել են 45 անօդաչու թռչող ապարատ եւ 6 ցամաքային ական, տեղեկացնում Popular Mechanics-ը: Ինչպես նշել են Raytheon-ում, HPM համակարգն ի տարբերություն HEL-ի, մեկ անգամով շարքից հանում Է 2 – 3 անօդաչու: Հեռանկարում զինվորական ինժեներները պլանավորում են կատարելագործել այս համալիրները, ինչը թույլ կտա կատարել հակառակորդի թռչող արկերի հեռավորական պայթեցում անմիջականորեն օդում:  

1in.am
27-03-2018 15:00