Նիկոլ Փաշինյանի եւ Վալերի Օսիպյանի խնդիրները. առանձնահատուկ իրավիճակ

11-05-2018 20:03

Հարթակ հաղորդման հյուրը քաղաքագետ Սարո Սարոյանն է, ում հետ Հակոբ Բադալյանը զրուցել է իրավապահ կառույցների ղեկավար պաշտոններում Նիկոլ Փաշինյանի նոր նշանակումների, մասնավորապես ոստիկանապետի աղմուկ հանած նշանակման մասին: Այդ պաշտոնում նշանակվել է Երեւանի փոխոստիկանապետ, հայտնի Վալերի Օսիպյանը: Սարո Սարոյանը նշում է, որ այդ նշանակումը խնդրահարույց է հանրային վստահության տեսանկյունից, եւ այժմ խնդիր է, թե չափելի արդյունքի տեսանկյունից ինչքանով է նոր ոստիկանապետի աշխատանքը ապահովելու նոր վարչապետի հանրային վստահության պաշարը:  Օսիպյանի աշխատանքային, համակարգի ճանաչողության այդ փորձը հաշվի առնելով, անդրադարձ է եղել նաեւ ընդհանրապես նոր իրավիճակում իրավապահ երկու կարեւոր կառույցների՝ ոստիկանության եւ ԱԱԾ գործառույթների, հայեցակարգային խնդիրների եւ համակարգային վերափոխման քաղաքականության առաջնահերթությունների մասին: Սարո Սարոյանը գնահատել է, թե ինչ գործառույթ էին իրականացնում այդ կառույցները նախորդ համակարգի պարագայում՝ դա համակարգի քաղաքական անվտանգությունն ապահովելու գործառույթն էր, ի հաշիվ այդ կառույցների սահմանադրական պարտավորությունների եւ իրավասությունների: Սարո Սարոյանի գնահատմամբ, այժմ բուն խնդիրը նույնիսկ կադրային խնդիրը չէ, այլ կառույցների հայեցակարգային վերափոխումը: Նա այդ տեսանկյունից ոստիկանությունն ու ԱԱԾ-ն դիտարկում է տարբեր հարթություններում, տարբեր խնդիրների լուծման տրամաբանության շրջանակում, ըստ այդմ տարբեր հայեցակարգերի տիրույթում: Նրա խոսքով, երկու կառույցներն էլ պետք է դուրս բերվեն համակարգի պահպանման քաղաքական հակասահմանադրական «առաջադրանքների» ուղեծրից, սակայն արդեն նոր իրավիճակում հեռանկարայաին նոր խնդիրների մասով իրավիճակները տարբեր են եւ տարբեր են ելակետերը: Երկու կառույցների խորքային առանձնահատկությունների եւ նոր իշխանության՝ դրանցից բխող անելիքների, ընդհանրապես այդ կառույցների առաջ դրվելիք պետական նոր խնդիրների մասին Սարո Սարոյանի առավել մանրամասն գնահատականները, օրինակներն ու դիտարկումները՝ հաղորդման տեսագրությունում  

Lragir.am
11-05-2018 20:03