Նիկոլ Փաշինյանը փոխնախարարներ է նշանակել

06-06-2018 15:10

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախարարների տեղակալներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել: Հակոբ Վարդանյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ: Արմեն Փամբուխչյանը նշանակվել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ: Գաբրիել Ղազարյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:

Lragir.am
06-06-2018 15:10