Կարեն Կարապետյանի փեսան հրաժարական է տվել

07-06-2018 13:26

Էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանը հրաժարական է տվել: Նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին: Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեծինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար: Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան: Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»: Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի դստեր ամուսինն է:

Lragir.am
07-06-2018 13:26