Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական հավակնություններ չունի. հայտարարություն

07-06-2018 13:28

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը այսօր հերքել է լուրերը, որ ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը մտադիր է Հայաստանում կուսակցություն հիմնել: «Մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական կուսակցություն է ստեղծում, չեն համապատասխանում իրականությանը եւ իրական հիմքեր չունեն:  Պարոն Կարապետյանը Հայաստանում քաղաքական հավակնություններ չունի, նա շարունակում է երկրում բիզնես վարել, ինչպես նաեւ իրականացնել մի շարք բարեգործական նախագծեր մշակույթի, կրթության, սպորտի եւ այլ ոլորտներում»,- ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի հաղորդագրության մեջ:

Lragir.am
07-06-2018 13:28