Երբ անհրաժեշտություն լինի, ժողովրդի ճնշումը շատ ավելի մեծ կլինի փողոցում. Նիկոլ Փաշինյան

07-06-2018 19:23

«Թող ոչ ոքի չթվա, թե այս քաղաքական ուժերի բաշխվածությունն է որոշում, թե երբ պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ եթե այս բաշխվածությունը հաշվի առնեին, ինքը չէր լինի վարչապետ: Ըստ Փաշինյանի, քանի դեռ կա ժողորդի վստահությունն իրենց նկատմամբ, երբ անհրաժեշտություն լինի, ժողովրդի ճնշումը շատ ավելի մեծ կլինի փողոցում: Ըստ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ նախատեսվում է անցկացնել մեկ տարվա ընթացքում: Դա կարող է լինել վեց ամսից, 45 օրից կամ 9 ամսից: 

Lragir.am
07-06-2018 19:23