ՊԵԿ-ում քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցեր

09-06-2018 14:13

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի և Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն ամփոփվել են ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա և Գոգավան անցման կետերի արդիականացում ծրագրի արդյունքները: Քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղղությունները, մասնավորապես, Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագրի ընթացիկ իրավիճակն ու հեռանկարները: ՊԵԿ նախագահի տեղակալ Մ. Փաշայանը կարևորելով ծրագրի՝ միջազգային չափանիշներին համահունչ իրականացումը՝ ընդգծել է, որ անհրաժեշտ է ներգրավել նաև երրորդ կողմ՝ ծրագրի նկատմամբ տեխնիկական վերահսկողություն իրականացնելու նպատակով: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման արդյունքում հայ-իրանական սահմանին կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը, կդյուրացվեն ուղևորների և տրանսպորտային միջոցների՝ սահմանահատման վրա ծախսվող ժամանակը՝ նպաստելով երկու երկրների միջև ուղևորափոխադրումների և ապրանքաշրջանառության ծավալների աճին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը:Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Lragir.am
09-06-2018 14:13