related topics
Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և գերատեսչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ ղեկավարին, տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը: Նախագահ Սահակյանը Իգոր Գրիգորյանին մաղթել է արդյունավետ աշխատանք և շնորհակալություն հայտնել Կամո Աղաջանյանին երկարամյա ծառայության համար՝ նրան ցանկանալով հաջողություններ: