Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան, նրա առողջական վիճակը կայուն ծանր է

09-06-2018 16:08

Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը տեղափոխվել է Երևան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: Նա տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակը ներկայում գնահատվում է կայուն-ծանր: Հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Lragir.am
09-06-2018 16:08