Արենիում արջը 8 փեթակ է վնասել. ուսումնասիրություններ են կատարվում

09-06-2018 17:59

ՀՀ Վայոց Ձորի Արենի գյուղում արջը 8 փեթակ է վնասել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ ահազանգը ստացվել է հունիսի 9-ին, ժամը 14:43-ին և անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գյուղի «Քարատակ» կոչվող տարածքում արջը կոտրել է 6 փեթակ, իսկ 2-ը՝ մասամբ վնասել: Գյուղապետարանի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով և ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն մարզպետարան: Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մարզային տարածքային բաժնի պետերին:

Lragir.am
09-06-2018 17:59