Բակո Սահակյանը քաղաքական հարցերով հանդիպումների շարք է սկսել

11-07-2018 17:47

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հուլիսի 11-ին, սկսել է քաղաքական, հասարակական, կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրական ենթակառուցվածքների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների ներկայացուցիչների հետ ներքաղաքական եւ արտաքին հարցերի շուրջ հանդիպումների շարք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Lragir.am
11-07-2018 17:47