Հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը չի աղճատում ընտրական համակարգը. Արտակ Զեյնալյան

03-11-2018 11:53

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը համամիտ չէ գնահատականների հետ, որ հին Ընտրական օրենսգրքով ընտրությունների գնալը աղճատում է ընտրական համակարգը: «Ընտրությունները կարող են ապաքաղաքական լինել, կարող են ապաքաղաքական չլինել: Կախված է նրանից, թե քաղաքական ուժերն ինչպես կմասնակցեն, պետությունն ինչպես կկատարի իր պարտականությունները՝ երաշխավորելու ու պահպանելու համար ընտրական իրավունքը: Մենք գործող Ընտրական օենսգրքով անցկացրել ենք Երևանի ավագանու ընտրությունները և արդյունքները տեսել ենք»,- ասաց նա: Հարցին, որ մասնագետները խնդիր են տեսնում ռեյտինգային ընտրակարգի պահպանման հարցում, որ թաղային հեղինակությունները դարձյալ կարող են գործոն լինել, Զեյնալյանը պատասխանեց, որ դեռևս քարոզարշավը չի մեկնարկել, վաղ է նման գնահատականներ տալը: «Բնականաբար, կառավարությունն ու ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որպեսզի անօրինականություններ չլինեն»: Հարցին, թե խնդիր տեսնո՞ւմ է ռեյտինգային ընտրակարգի պահպաման մեջ, նա պատասխանեց. «Ոչ, խնդիր չեմ տեսնում: Մենք պետք է ջանքներս միավորենք, որպեսզի լինի քաղաքական ընտրություն, և ապագա Ազգային ժողովը լինի լեգիտիմ»: Հարցին, թե ինքը Լույս դաշինքո՞վ է մասնակցելու ընտրություններին, Զեյնալյանը պատասխանեց, որ կոնսուլտացիաները շարունակվում են, կորոշեն մասնակցության ձևաչափը:

Lragir.am
03-11-2018 11:53