Արդարադատության նախարարությանը հատկացվող գումարը ավելի քիչ է, քան պահանջարկը. Արտակ Զեյնալյան

03-11-2018 00:35

2019 թվականի բյոջեի նախագծով արդարադատության նախարարությանը հատկացվող գումարը ավելի քիչ է, քան պահանջարկը, բայց պետք է կարողանալ այնպես վերաբաշխել այդ գումարները, որ ՀՀ բյուջեն ոչ թե շարունակի նվազել, այլ հակառակը, աճ արձանագրվի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Նա նշեց, որ պետք է ապահովել բյուջռի աճը, որպեսզի ստիպված չլինենք պարտք վերցնել: «Դա հենց կառավարության քաղաքականությամբ է պայմանավորված: Բնականաբար, առանձին վերցված նախարարություններն առանձին չեն, և չպետք է յուրաքանչյուրը վերմակը քաշի իր վրա: Կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է որոշեն, թե ինչի վրա պետք է ծախսերը կատարեն»,- ասաց նա: Զեյնալյանի խոսքով՝ այս տարվա համեմատ 2019 թվականին Արդարադատության նախարարության բյուջեն մնացել է գրեթե նույնը: «Կարելի է ասել՝ շատ քիչ քանակով նվազել է արբիտրաժային դատարանում վճարվելիք գոմարների չափով: Այդ գումարները կվճարվեն կառավարության պահուստային ֆոնդից»,- հավելեց Զեյնալյանը:

Lragir.am
03-11-2018 00:35