ԱԳ փոխնախարարը չի մեկնաբանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը

06-11-2018 11:51

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին: «Ես չեմ կարող մեկնաբանել ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությունը»,- ասաց նա՝ անդրադառնալով հրապարակումներից, թե հնարավոր է՝ գլխավոր քարտուղարն այլ երկրի ներկայացուցիչ լինի: Հարցին, թե այսինքն՝ չի՞ սպառվել Հայաստանի մասով հնարավորությունը, նա պատասխանեց՝ ոչ: «Դրա մասին բավական ընդգրկուն և բովանդակային առումով խոսել է Արտաքին գործերի նախարարությունը՝ նախորդ շաբաթ»,- ասաց նա: Մամուլում հրապարակվել է Վաղարշակ Հարությունյանի թեկնածության մասին տեղեկատվություն, հարցին, թե հաստատո՞ւմ են դա, Կարեն Նազարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող որևէ բան հաստատել կամ հերքել այս առումով: Խնդիրները քննարկվում են, տեղի են ունենում խորհրդակցություններ, և Հայաստանի համար շատ էական ՀԱՊԿ գործունեության անընդհատությունը և այդ կազմակերպության հեղինակությունը»: Մանրամասները տեսանյութում

Lragir.am
06-11-2018 11:51