Հայաստանում համասեռամոլների համաժողով ու շքերթ չի անցկացվի, տեսանք Վրաստանում ինչ եղավ. Օսիպյան

06-11-2018 13:33

Հայաստանում համասեռամոլների համաժողով ու շքերթ չի անցկացվի, այսօր լրագրողներին ասաց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Չի լինելու, որովհետև կարծում եմ՝ այս պահին նպատակահարմար չէ, ինքս չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ նաև անվտանգությունից ելնելով: Մենք ինքներս ենք բացատրական աշխատանքներ տարել նրանց շրջանակներում, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա»,- ասաց նա: Հարցին, թե ինչ ռիսկեր կարող են լինել, Օսիպյանը պատասխանեց. «Մենք օրեր առաջ համացանցում տեսանք, թե հարևան պետությունում ինչ տեղի ունեցավ՝ Վրաստանում: Եկեք չբացառենք, թեպետ ոստիկանությունը պատրաստ է առհասարակ ՀՀ-ում ցանկացած միջոցառումների անցկացման»,- ասաց նա:

Lragir.am
06-11-2018 13:33