Արսեն Թորոսյանը կառաջադրվի ռեյտինգային ընտրակարգով

07-11-2018 00:38

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 4 ընտրատեղամասում, որը ներառում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանները: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արսեն Թորոսյանը: Հարցին, թե ինչպե՞ս է ձայներ հավաքելու, նա պատասխանեց. “Հաստատ ոչ ընտրակաշառքով”: Դիտարկմանը, որ ինքը շրջադարձային փոփոխություններ չի արել, ինչու պետք է մարդիկ իրեն ձայն տան, նա պատասխանեց. “Շրջադարձային չեն եղել, բայց էական փոփոխություններ եղել են, որոնք շարունակական են լինելու”: Հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել, Արսեն Թորոսյանը պատասխանեց. “Ընտրապայքարի մեջ մտնելու համար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը շատ ձայներ բերելու համար է արվում: Իսկ ընտրություններից հետո արդեն կորոշվի՝ ով է կառավարությունում պաշտոնավարելու, ով Ազգային ժողովում”: Իր առաջադրվելը, ըստ նախարարի, ոչ թե պահանջ է եղել, այլ քաղաքական որոշում: Թորոսյանը նաև հավելեց, որ ադմինիստրատիվ ռեսուրսի չարաշահումն ու օգտագործումը նոր Հայաստանում տեղ չունի ընտրական գործընթացների ժամանակ: Մանրամասները տեսանյութում

Lragir.am
07-11-2018 00:38