ՀԱՊԿ-ում նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին

08-11-2018 18:26

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղզստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ղրղզական Vesti-ն: Կազմակերպության 2019 թվականի նիստը տեղի կունենա Ղրղզստանում: Աստանայում նոյեմբերի 8-ին մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ղեկավարները: Տեղի է ունեցել մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը, որին մասնակցել է ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը, ով կփոխարինի պաշտոնից ազատված, Հայաստանը ներկայացնող Յուրի Խաչատուրովին:

Lragir.am
08-11-2018 18:26