Նոյեմբերի 8-ին ժամը 18:00-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 421 դատապարտյալ

08-11-2018 18:48

2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 8-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 23 «Արթիկ» ՔԿՀ – 30 «Վանաձոր» ՔԿՀ – 13 «Վարդաշեն» ՔԿՀ – 53 «Գորիս» ՔԿՀ – 12 «Հրազդան» ՔԿՀ – 26 «Աբովյան» ՔԿՀ – 22 «Սևան» ՔԿՀ – 138 «Կոշ» ՔԿՀ – 48 «Արմավիր» ՔԿՀ – 43 «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 13 Ընդհանուր՝ 421 դատապարտյալ, որից 20-ը՝ օտարերկրյա քաղաքացի: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

Lragir.am
08-11-2018 18:48