Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ է եղել

08-11-2018 19:04

Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգը կեղծ է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մասնագետներն առևտրի կենտրոնում պայթուցիկ որևէ սարք չեն հայտնաբերել»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում հնարավոր պայթյունի մասին ահազանգի պատճառով կենտրոնից բոլոր այցելուներ տարհանվում են:

Lragir.am
08-11-2018 19:04