ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը հետաձգվեց

08-11-2018 19:29

Աստանայում այսօր տեղի է ունենում ՀԱՊԿ վեհաժողովը, որին մասնակցում են անդամ երկրների ղեկավարները: Օրակարգի հարցերից մեկը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունն է: Հայաստանը Խաչատուրովին հետ կանչելուց հետո ներկայացրել է Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Նշենք, որ մինչեւ 2020 թ. այդ պաշտոնը Հայաստանի իրավասությանն է: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը հայտարարել է, որ Աստանայում այդպես էլ որոշում չի ընդունվել, եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը: Իր հերթին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պայմանավորվել են գլխավոր քարտուղարի հարցում որոշում կայացնել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:

Lragir.am
08-11-2018 19:29