Հայտնի է Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը

08-11-2018 23:10

Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը ղեկավարելու է Իմ քայլը դաշինքի նախընտրական շտաբը: «Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններում պատիվ ունեմ ղեկավարելու «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը : Այս պատասխանատու և պարտավորեցնող գործում մեր ստանձնած առաքելությունը մեկն է. ապահովել ազատ և արդար ընտրություններ և ամրագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացու վերջնական հաղթանակը», – Ֆեյսբուքի իր էջում գրել է Պապիկյանը:

Lragir.am
08-11-2018 23:10