Հերմինե Նաղդալյանը մեկնում է Չինաստան

10-11-2018 09:10

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Չնայած ԱԺ ղեկավարությունը խորհրդարանի լուծարումից հետո չեղարկել է գործուղումների ծախսերը, հայ պատգամավորները որոշել են օգտվել վերջին հնարավորությունից: Նոյեմբերի 8-15-ը Պեկին է գործուղվել ՀՀ-Չինաստան բարեկամական խմբի պատվիրակությունը՝ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ: Կազմում են Ջեմմա Բաղդասարյանը, Շուշան Սարդարյանը, Կարեն Բեքարյանը, Արման Սաղաթելյանը, «ՔՊ»-ից՝ Լենա Նազարյանը, Արամ Սարգսյանը, իսկ Մարգարիտ Եսայանն ու Ալեն Սիմոնյանը հրաժարվել են: Եսայանը հայտնեց, որ հրաժարվել է բարեկամի մահվան պատճառով: ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց, որ ծախսերը չինական կողմն է հոգում: Սովորաբար բարեկամական խմբերի այցելությունների ծախսերը լուծվում են փոխպայմանավորվածությամբ, երբեմն էլ Հայաստանն է, բացի ավիատոմսերից, մնացած ծախսերն իր վրա վերցրել՝ խմբեր հյուրընկալելիս:

Lragir.am
10-11-2018 09:10