«Ես կվերադառնամ, մի անհանգստացեք». Նիկոլ Փաշինյանը զգուշացրեց ՀՀԿ-ին

20-11-2018 13:17

“Հանրապետականերն ուղիղ եթերից դուրս չեն գալիս էս երկու օրը: Ես երկու ամիս է, ակտիվ չեմ ուղիղ եթերում, նրանք ակտիվացել են: Բայց ես կվերադառնամ, մի անհանգստացեք”,- այսօր հրավիրած սուլիսում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այս զգուշացումն արեց, այսպես կոչված, “խոպանչիներին հարկելու” նախաձեռնության շուրջ հարցը մեկնաբանելիս: Ըստ Փաշինյանի՝ նման նախագիծ չկա կառավարությունում: Քննարկվել է համընդհանուր հայտարարագրման համակարգը: Սա չի նշականում, որ ով հայտարարագիր է ներկայացնում, պետք  հավելյալ հարկվի: Փաշինյանը նշեց, որ փորձագետները փորձում են առաջ քաշել գաղափար, որ ռազմական ու այլ ծախսերը պետք է ավելացնել, բայց չպետք է մարդկանց հարկել: Ըստ Փաշինիանի՝ չի կարող այնպես լինել, որ 350 հազար առաջնային հարկ վճարող քաղաքացի լինի երկրում, և այդ հարկերով լուծենք բոլոր հարցերը՝ անվտանգություն, կրթություն, ամեն ինչ; “Եվ եղան մեկնաբանություններ, որ վարչապետն ասել է՝ մեր ժողովուրդը ծույլ է: Ոչ ես ասել եմ՝ մեր ժողովրդին թույլ չեն տվել աշխատել, նախորդ քաղաքական համակարգին ձեռնտու է եղել, որ մարդը չքավոր լինի, որ ընտրությունների ժամանակ հնարավոր լինի ձայները գնել”, ասաց նա: Նա անդրադարձավ նաեւ նախորդ համակարգի՝ իրենց հարող բազմաթիվ ԶԼՄ-ներով տարածվող քարոզչությանը եւ հայտարարեց, որ թալանված փողերով տարածվող կեղծ քարոզչությունը կքանդեն մեկ ճշմարտությամբ: “Եվ չկասկածեք, շուտով ջախջախելու ենք ձեր ֆեյքերին: Եվ եթե ձեզ թվում է, որ ձեր թալանած փողերով ընտրություններում հաջողություն եք ունենալու, դուք ուղղակի չեք ճանաչում մեր ժողովրդին: Ձեր իմացած Հայաստանը չկա ու  չի լինելու այլևս”,- ասաց նա: Փաշինյանն ասաց, որ թալանած փողերը ընտրարշավում օգտագործելու տարբերակ չկա:

Lragir.am
20-11-2018 13:17