Սուտ են այդ լուրերը. Նիկոլ Փաշինյանը՝ որդու ծառայության մասին

20-11-2018 14:10

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրած ասուլիսում, սուտ են այն լուրերը, թե իր որդու համար Ստեփանակերտում վարձով տուն են փնտրել: “Քիչ էր մնում ասեին` առանձնատուն են կառուցում”, ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ իր որդին ծառայում է զորամասում, 100 տոկոսով կատարում է բոլոր պարտականությունները: Ասաց, որ դժգոհում է սնունդից, բանակում սնունդի հարցը պետք է լուծել: “Մարդիկ կան` մեծ-մեծ խոսում են: Այդ տուշոնկեն տաս իրեն, ասես` դե կեր ու քարոզարշավ արա”, նշեց նա: Փաշինյանն անդրադարձավ նաև հարցին, թե ինչու է ինքը ժամանակին ազատվել զինծառայությունից:

Lragir.am
20-11-2018 14:10