Հուշագիրը կնպաստի շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացմանը

06-12-2018 17:22

Առողջապահության նախարարության և «Կոնցեռն-էներգոմաշ» ՓԲԸ, «Դելտա» ՍՊԸ, «Ռոմա» ՍՊԸ և «ԱմՄեդիքլ Գրուպ» ՍՊԸ միջև այսօր կնքվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է շաքարային դիաբետի ախտորոշման գործընթացի որակյալ և արդյունավետ իրականացումը: Կարևորելով բժշկական հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների մատչելիության ապահովումը և հայկական շուկայում առաջարկվող սարքերի և թեստ-երիզների որակների ուսումնասիրությունները, ինչպես նաև մատակարար ընկերությունների հետ բանակցությունների արդյունքները՝համագործակցության հուշագրի շրջանակում կողմերը համաձայնել են բժշկական կազմակերպությունների կողմից հայտարարված արյան մեջ շաքարի մակարդակի որոշման դյուրակիր գլյուկոմետր սարքի թեստ-երիզների գնման գործընթացի արդյունքում հաղթող ճանաչվելու դեպքում նվիրաբերել արյան մեջ շաքարի մակարդակի որոշման դյուրակիր գլյուկոմետր սարք: Այսպիսով` հուշագրի շրջանակներումնախատեսվում է նվիրաբերել շուրջ 1600 սարք: Առողջապահության նախարարությունն էլ իր հերթին պարտավորվել է ձեռնարկել միջոցներ մրցակցային դաշտում մատակարար ընկերությունների և բժշկական հաստատությունների համագործակցությունն ապահովելու  նպատակով:

Lragir.am
06-12-2018 17:22