ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին

06-12-2018 18:00

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել Միլանում Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման մասին: ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ երկու նախարարները համաձայնվել են շարունակել աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական խաղաղ կարգավորման հանելու ուղղությամբ: Համանախագահող երկրները ողջունել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և զոհեր թվի էական նվազումը, որը հաջորդել է Դուշանբեում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների զրույցին: Համանախագահող երկրները կոչ են արել շարունակել իրագործել ձեռքբերված փոխըմբռնումը և հստակ միջոցներ ձեռնարկել իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար: Համանախագահող երկրները հույս են հայտնել, որ երկու երկրների ղեկավարների միջև բարձր մակարդակի երկխոսությունը մոտ ապագայում կվերսկսվի: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էլ պայմանավորվել են 2019 թվականի սկզբին նորից հանդիպել:

Lragir.am
06-12-2018 18:00