Լյուքսեմբուրգը հանրային տրանսպորտն անվճար է դարձնում

06-12-2018 19:07

Հաջորդ ամռանից Լյուքսեմբուրգում հասսարակական տրանսպորտով՝ տրամվայով, ավտոբուսով, գնացքով երթևեկությունն անվճար է լինելու բոլոր ուղևորների համար: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Լյուքսեմբուրգն առաջին երկիրն է, որը տրանսպորտն ամբողջությամբ անվճար է դարձրել: Իշխանությունները կարծում են, որ այս քայլով կբարելավեն բնապահպանական իրավիճակը և կնվազեցնեն խցանումները: Այժմ Լյուքսեմբուրգում տրանսպորտի գինը 2 եվրո է, իսկ մինչև 20 տարեկանների համար անվճար է:

Lragir.am
06-12-2018 19:07